Գործնական քերականություն

278. Փակագծերում  տրված բայերը գրի´ր պահանջված ձևով (ներկա):

Գեղեցիկ կենդանիներ են կարմիր կապիկները: Նրանք շի­կակարմիր բուրդ ունեն, սև մռութիկ ու սպիտակ կուրծք: Նրանք տափաստանը գերադասում են անտառից,  շների պես մեծ ոհմակներ են կազմում և մանրակրկիտ զննում են կոճղարմատներն ու փտած ծառաբները, միջատներ ու թռչնաբներ փնտրում , շրջում են քարերը, որ որդ, կարիճ, սարդ կամ այլ հա­մեղ խորտիկներ գտնեն: Ժամանակ առ ժամանակ կանգնում են հետևի ոտքերին ու շուրջը դիտում են: Իսկ եթե խոտը բարձր է լինում, այնպես են ցատկում , ասես ոտքերի տակ զսպանակ կա։ Վտանգի ամենափոքր նշանի դեպքում անգամ բարձր ճչում են ու գլխապատառ սլանում են կանաչի միջով: Վազելիս էլ մի թեթև օրորվում են , փոքրիկ, շեկլիկ վարգաձիերի նման:

279.   Նախադասությունն ընդարձակի´ր՝ ինչպե՞ս, ի՞նչ ձևով կամ ինչքա՞ն հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններր ավելացնելով:

Ծանր հիվանդը անկարողությունից դեղը կուլ չտվեց:

Կապույտ երկինքը միջօրԷին անձրևի պատճառով մթնել էր:

Զառամյալ ծերունին խանութից վերադառնալիս հոգնել էր:

Բրդոտ արջը երեք օր սոված մնալուց կարծես փոքրացել  էր:

Երիտասարդ քանդակագործի պատկերազարդ արհեստանոցում քեզ էի սպասում:

284.         Նախադասությու ններր լրացրո´ւ:

Երբ մայրամուտ էր նա մեն-մենակ քայլում էր իր գեղեցիկ

պարտեզներում:

Վերջապես, երբ առջը , դուրս եկավ թփերի միջից:

Վանդակում, որտեղից դուրս էր եկել թռչունը կերի արկղն էր միայն

մնացել:

Եթե կարողանային ջիներն ու իֆրիտներր (արևելյան հե-

քիաթների հերոս ոգիներ են) կռվարարներին անապատի ու սպիտակ ջորիներ կամ նռան հատիկներ կդարձնեին:

Թե որ կարողանամ. , ես էլ առանց հակառակվելու ու

քննարկելու կհավատամ:

285.         Կետերը փոխարինի´ր տրված բառերից մեկով:


Հուշերով տարված՝ ամբողջովին մոռացել էր հոտն էլ, շներին էլ:

Ամենևին չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը:

Ունեցած-չունեցածը ամբողջովին կտակեց փոքր թոռանը:

ամենևին մոտ չթողեց որևէ մեկին:

Աչքերից երևում էր, որ պատմածներիս լրիվ չի հավատում:
բոլորովին լավ չէր զգում:

Հումորի զգացումդ ամբողջովին,լրիվ կորցրել ես:

Ծերությունից լրիվ.մանկացել էր:

Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:

Թողնել մեկնաբանություն